Բրազիլիայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը:
Ինչպես հաղորդում է «Sambafoot»-ը, «Բարսելոնա»-ն չի ցանկանում, որ Նեյմարը մասնակցի Օլիմպիական խաղերին՝ մի շարք նախապայմաններից ելնելով:
Աղբյուրի տեղեկություններով՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված կլինի Օլիմպիական խաղերի ընթացքում վճարել Նեյմարի հասանելիք աշխատավարձը, իսկ ֆուտբոլիստի վնասվածք ստանալու դեպքում՝ հավելյալ փոխհատուցում:







































