Հայաստանի բռնցքամարտի հավաքականը փետրվարի 21-ին կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հավաքականը կգլխավորի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-28-ը կայանալիք Ստրանջայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը:
Հայ բռնցքամարտիկները մրցաշարին պատրաստվել են մրցաշարին Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում անցկացված հավաքի ընթացքում: