Կատալոնական «Բարսելոնա»-ն որոշել է հրաժարվել մինչմրցաշրջանային ուսումնամարզական հավաքից, տեղեկացնում է իսպանական Sport.es-ը:
Հաղորդվում է, որ «կապտանռնագույններ»-ի ղեկավարությունը գտնում է, որ երկար թռիչքները կարող են բացասական անդրադառնալ «Բարսելոնա»-ի հետագա պաշտոնական հանդիպումների վրա:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն ընթացիկ առաջնությունում գտնվում է աղյուսակի առաջին հորիզոնականում:







































