«Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդն է: Արգենտինացի մասնագետը կարող է փոխարինել Վալտեր Մացարիին, ով կարող է հեռանալ ակումբից:
Նեապոլիտանյան ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հավանություն է տալիս այն խաղաոճին, որ դավանում է Բիելսան:
«Նապոլի»-ի նախագահի կարծիքով` Բիելսայի թեկնածությունը հիանալի տարբերակ է իր ակումբի համար:







































