«Պարի Սեն-Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Լիոն»-ի դեմ կայացած չեմպիոնական հանդիպումից հետո խուսափել է ստույգ պատասխանել փարիզյան թիմում իր ապագային վերաբերող հարցին: Հիշեցնենք, որ ֆուտոբլիստի ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ը:
«Կարող եմ ասել, որ երկամյա գործող պայմանագիր ունեմ: Ես պրոֆեսիոնալ եմ և հարգում եմ ՊՍԺ-ի հետ գործող համաձայնագիրը: Ինչ վերաբերում է մրցաշրջանին, ապա ես այն հիանալի եմ որակում»,- ֆուտբոլիստին մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք փարիզյան ակումբը, մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ 7 միավորով գերազանցելով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Մարսել»-ին, հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն:








































