«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ հանդես կգա իր ներկայիս ակումբի կազմում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի` «Սանթոս»-ի հետ պայմանագրի ժամկետը վավերական է մինչև 2014 թվականը:
«Չեմ պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը: Նախնական պայմանագիր չունեմ «Բարսելոնա»-ի հետ:
Իհարկե, կգա օր, երբ կլքեմ Բրազիլիան: Դա կանեմ միայն խաղային որակներիս բարելավման նպատակով: Հիմա գլխավոր նպատակս աշխարհի առաջնությունն է»:








































