Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը «GD women’s Tennis cup» միջազգային մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ:
Հայաստանը ներկայացնող Ամիրաղյանը կիսաեզրափակիչում 6:3, 6:3 հաշվով հաղթել է թուրք Այլա Ակսուին:
Եզրափակիչում Ամիրաղյանը հաղթողի կոչման համար կմրցի Թուրքիայի ևս մեկ ներկայացուցիչ Բասակ Էրայդինի հետ:
Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 2-ին և կեզրափակվի 31-ին: