«Սուոնսի»-ի գլխավոր մարզիչ Միխայել Լաուդրուպը հրաժարվել է ստանձնել «Էվերթոն»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Հիշեցնենք, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը առաջիկա մրցաշրջանում գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Լաուդրուպը չի փոխի ակումբը: Նա լավ է զգում «Սուոնսի»-ում: Այստեղ նրան ամեն ինչ դուր է գալիս»,- Sky Sports-ը մեջբերում է մասնագետի գործակալի խոսքը:







































