Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը պատրաստվում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերը: Այդ մասին այսօր հայտնել է Daily Star-ը:
Պորտուգալացի մասնագետը պատրաստ է 12 մլն ֆունտ վճարել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Տոտենհեմ»-ի հետ կպայքարի «Արսենալ»-ը, որը նույնպես հետաքրքրված է Վիլյայի ծառայություններով:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վիլյան 45 հանդիպում է անցկացրել, 17 գոլ խփել և 7 գոլային փոխանցում կատարել:








































