Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess-2013 գերմրցաշարի 2-րդ տուրից հետո ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է:
Հիկարու Նակամուրայի նկատմամբ հաղթանակից հետո Լևոնը 1.5 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջատարը Կարյակինն է՝ 2 միավորով:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Կարյակին – 2 միավոր
2. Արոնյան – 1.5
3. Նակամուրա – 1
4. Սվիդլեր – 1
5. Տոպալով – 1
6. Անանդ – 1
7. Կարլսեն – 1
8. Վանգ Հաո – 1
9. Ռաջաբով – 0.5
10. Համեր – 0







































