Իտալական Բ Սերիայի «Սասուոլո» ակումբի նախագահ Ջորջո Սկվինցին Radio 24-ին տված հարցազրույցի ժամանակ փոխանցել է Բերլուսկոնիի խոսքերն այն մասին, որ «ռոսսոներիներ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: 45-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Սասուոլո»-ն:
«Բերլուսկոնին հաճախ զանգահարում է և ասում, որ Ալեգրին ոչինչ չի հասկանում: Սակայն իմ կարծիքով` Ալեգրին օգտագործել է իր առավելագույն հնարավորությունները:
Համաձայնեք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության մասնակցությունն արդեն նվաճում է, որ ոչ բոլորը կարող են գրանցել»,- նշել է Սկվինցին:








































