«Էվերթոն»-ը սկսել է նոր գլխավոր մարզիչ փնտրել թիմի համար, քանի որ առաջիկա մրցաշրջանում Դեյվիդ Մոյեսը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Թիմի գլխավոր մարզչի հավակնորդն է Լաուդրուպը, ով հիանալի է դրսևորել իրեն «Սուոնսի»-ում:
Սակայն «Էվերթոն»-ի համար հեշտ չի լինի կազմակերպել փորձառու մասնագետի տեղափոխությունը:
Ներկայիս ակումբը բաց կթողնի նրան միայն այն դեպքում, եթե փոխհատուցում ստանա 10 մլն ֆունտի չափով: