«Դեպորտիվո»-ի նախագահ Աուգուստո Սեզար Լենդոիրոն հայտնել է, որ Իսպանիայի առաջնությունում պայմանավորված խաղեր են անցկացվում: Սակայն նախագահը հայտնել է, որ իր ակումբը չի մասնակցում նման խաղերի:
«Եզրափակիչ տուրերի գրեթե բոլոր խաղերը զուրկ են սպորտային մրցակցությունից: Սակայն ես կարող եմ վստահեցնել երկրպագուներին, որ «Դեպորտիվո»-ն չի մասնակցում պայմանավորված խաղերի:
Ոչ ոք չի կարող ապացուցել հակառակը: Պայմանավորված խաղերը ֆուտբոլի քաղցկեղն են: Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել, այլապես իրավիճակը կվատթարանա»,- նշել է ակումբի նախագահը:







































