Լիտվայի «Տրակայ»-ը, որի կազմում է հանդես գալիս թիմի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու ու Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը, ստուգողական խաղում ոչ-ոքի արդյունք է գրանցել «Սկոնտո»-ի հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Դավիթ Արշակյանը դարձել է թիմի բոլոր գոլերի հեղինակը՝ գրանցելով հեթ-տրիկ:
21-ամյա Արշակյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հավելենք նաև, որ Արշակյանը նախորդ մրցաշրջանում դարձել է 25 գոլի հեղինակ՝ դառնալով Լիտվայի առաջնության երկրորդ և իր թիմի լավագույն ռմբարկուն:







































