«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մարկ Ուեբերը որոշում է կայացրել իր ապագա կարիերայի վերաբերյալ: Նա կլքի «Ֆորմուլա-1»-ը 2013 թվականի մրցաշրջանի ավարտից հետո:
Շրջանառվող լուրերի համաձայն` Ուեբերը կլքի նաև Մեծ Բրիտանիան, որտեղ բնակվում էր մինչ այժմ: Ավտոարշավորդը հայրենի Ավստրալիա կվերադառնա:
Ավելի վաղ նշվում էր, որ Ուեբերը արդեն պայմանավորվածություն ունի «Պորշե»-ի հետ և 2014 թվականից ելույթ կունենա WEC-ի շրջանակներում: