«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին, ով կատալոնական ակումբում աշխատել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, մեկնաբանել է մարզչի՝ Անգլիա տեղափոխության որոշումը:
«Չեմ կասկածում, որ Գվարդիոլան հաջողության կհասնի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Հաշվի առնելով այն խաղաոճը, որ դավանում էին Գվարդիոլայի «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն, պարզ է դառնում, որ նրա փիլիսոփայությունն է այն ֆուտբոլը, որը դուր է գալիս երկրպագուներին:
Երբեք որևէ մեկը չի հարցրել, կաշխատի՞ արդյոք Գվարդիոլան Անգլիայում: Ամբողջ հարցը կայանում էր նրանում, թե երբ նա կանի դա»,- Daily Mirror-ը մեջբերում է Չավիի խոսքերը:






































