Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր՝ հունվարի 5-ին կանցկացնի առաջին մարզումը թիմի հետ: Այն բաց կլինի լրագրողների և երկրպագուների համար:
Զիդանն, ով նախկինում «արքայական ակումբ»-ում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ, թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին: Վերջինս հունվարի 4-ին հեռացվել է աշխատանքից՝ ակումբի ղեկավարության որոշմամբ:
Զիդանը դարձել է «Ռեալ»-ի առաջին ֆրանսիացի մարզիչը ակումբի պատմնության մեջ:






































