Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է թիմի՝ Բունդեսլիգայի երկրորդ խաղաշրջանին պատրաստության մասին։
«Նպատակներին հասնելու համար նախապատրաստական փուլը պետք է լավ անցկացնել։ Ուժեղ թիմ ունենք ու ցանկանում ենք բոլոր երեք մրցաշարերում մեզ լավ դրսևորել։ «Բավարիա»-ն ի զորու է նվաճել բոլոր տիտղոսները։
Ամենակարևորն այն է, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստների թիվը քիչ լինի։ Այդ դեպքում կարող ենք հասնել մեծ արդյունքների»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը։
«Բավարիա»-ի 2016թ․ առաջին խաղը տեղի կունենա հունվարի 22-ին։ Մրցակիցը «Համբուրգ»-ն է։








































