Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերքել է շրջանառվող լուրերը՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
Մյունխենյան ակումբի հետ լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Լևանդովսկիի գործակալի հետ:
«Այդ մասին խոսում են ամեն տարի: Ես չեմ ցանկանում մեկնաբանել շրջանառվող լուրերը: Չեմ բանակցել «Ռեալ»-ի հետ»,- Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:








































