Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է իր սաների ցուցադրած խաղից Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Մաքքաբի»-ի դեմ հանդիպմանը:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները հանգիստ են և վստահություն են ձեռք բերում:
«Այս հաղթանակը կարևոր էր «Չելսի»-ի համար՝ հաշվի առնելով «Պորտու»-ի և Կիևի «Դինամո»-ի դեմ հանդիպումների արդյունքները:
Հիանալի է, որ մի քանի օրվա ընթացքում երկու հաղթանակ տարանք: «Չելսի»-ն վստահություն է ձեռք բերում հաղթանակների շնորհիվ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































