Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ն արդեն իսկ բանակցություններ են վարել կոլումբիացի կիսապաշտպանի գործակալի հետ:
Խամեսն այժմ դիտարկում է «արքայական ակումբ»-ի հետ նոր պայմանագիր կնքելու տարբերակը: Վերջինս ցանկանում է դառնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:






































