Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում վերսկսել են անհատական մարզումները:
Championat-ը նշել է, որ անհատապես Մովսիսյանի և Օզբիլիսի հետ մարզվել են նաև Եվգենի Մակեևը, Ջանո Անանիձեն և Վլադիմիր Գրանատը: Հայմորիտի պատճառով չի մարզվել միայն Կիրիլ Կոմբարովը:
Մովսիսյանը վնասվածք էր ստացել երկու շաբաթ առաջ և միայն այսօր է սկսել մարզվել, իսկ Օզբիլիսը թեթև վնասվածք էր ստացել նախորդ կիրակի կայացած Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ խաղում:
Մոսկովյան ակումբը նոյեմբերի 6-ի երեկոյան կմեկնի Գրոզնի` հաջորդ օրը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Թերեք»-ի հետ խաղն անցկացնելու համար:







































