Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ դիմակայությունները նպաստել են իր առջընթացին:
«Մեր մրցակցությունը Նադալի հետ է շարունակական բնույթ է կրում: Նրա շնորհիվ ես բազմիցս փոփոխություններ եմ կատարել խաղիս մեջ՝ կատարելագործելով այն:
Ռաֆան կարողացել է անել այն, ինչ մինչ այժմ թենիսում ոչ ոք չի կատարել: 16 տարիների ընթացքում կարիերաս էական փոփոխությունների է ենթարկվել: Նադալի շնորհիվ ես, իսկապես, այլ թենիսիստ եմ դարձել»,- gotennis-ը մեջբերում է Ֆեդերերի խոսքերը: