2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի Հյուսիսային Իռլանդիայի և Ռուսաստանի ընտրանիների հետաձգված խաղը կկայանա հունիսի 11-ին:
Ուսումնասիրվել է 3 տարբերակ` մայիսի 31-ը, որն առաջարկել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան, հունիսի 11-ը և օգոստոսի 15-ը` Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների առաջարկը: Կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ, ինչի պատճառով ստիպված է եղել որոշում կայացնել ՖԻՖԱ-ն:
Հիշեցնենք, որ ի սկզբանե հանդիպումը պետք է կայանար մարտի 22-ին` Բելֆաստում: Սակայն բնակլիմայական վատ պայմանների հետևանքով այն հետաձգվել է:
Ակնկալվում է, որ հանդիպման կայացման ժամկետի մասին տեղեկությունը պաշտոնապես կհրապարակվի ապրիլի 10-ին կամ 11-ին:








































