Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի ձեռնաթիակը վաճառվել է աճուրդում: Դրա դիմաց 15 հազար դոլար են վճարել:
Ձեռնաթիակը բարեգործական երեկոյի ժամանակ ներկայացրել է թենիսիստի կինը՝ Ելենա Նոլեն: Ստացված գումարը կուղղվի Աֆրիկայի կարիքավոր մայրերին:
«Ամեն օր պահանջվում է և պետք է բարեգործությամբ զբաղվել: Անկախ այն բանից, թե ինչ է կատարվում»,- նշել է Ելենան:
Հիշեցնենք, որ Ջոկովիչի հիմնադրամի միջոցով 60 հազար եվրոյով վաճառվել էր նաև սերբ թենիսիստի մյուս ձեռնաթիակը: