«Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան – Ալբանիա (0:3) խաղից հետո Ալբանիայի ընտրանու մարզիչ Ջանի դե Բիազին պատասխանեց լրագրողների հարցերին:
«Երեկ խոսեցի Ֆրանսիա գալու մասին: Կարծում եմ՝ լավ հավաքական ունեք, որը կարող է հաջողությունների հասնել:
Առանձնահատուկ խաղ էր ինձ համար: Այս խաղն այլ չափանիշների է համապատասխանում: Սա կարիերայիս կարևորագույն խաղն էր»,- նշել է Դե Բիազին:
Հավելենք, որ հայ լրագրողները ծափողջույններով դիմավորեցին ու ճանապարհեցին Դե Բիազիին:







































