«Պարի Սեն-Ժերմեն»-ի ղեկավարությունն ուսումնասիրում է «Զենիթ»-ի հարձակվող Հալկի թեկնածությունը: Շրջանառվող լուրերի համաձայն` ֆրանսիական գրանդը պատրաստ է 40 մլն եվրո առաջարկել Բրազիլիայի ազգային թիմի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Սակայն Հալկի տրանսֆերը կկայանա այն դեպքում, եթե չկայանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի` ՊՍԺ տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը Ռուսաստանի գործող չեմպիոնի հետ մինչև 2017 թվականը ժամկետ ունի:








































