«Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը հայտնել է, որ առաջիկա 6-8 շաբաթների ընթացքում Խոսեպ Գվարդիոլան կհետևի թիմին ու խաղացողներին:
«Առջևում մեզ բարդ հանդիպումներ են սպասվում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում: Գվարդիոլան կուսումնասիրի թիմն ու խաղացողներին և որոշ ժամանակ անց «Բավարիա»-ի ապագա գլխավոր մարզիչը որոշում կկայացնի, թե ով է շարունակելու կարիերան մյունխենյան ակումբում:
Այնուհետև ակումբի ղեկավարությունը վերջնական որոշում կկայացնի»,- նշել է «Բավարիա»-ի նախագահը:







































