Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստային չի հրավիրել ազգային հավաքական՝ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի վերջին խաղերին մասնակցելու համար:
«Դիեգո Կոստան չի կարող մասնակցել Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ խաղին: Այդ պատճառով մենք չհրավիրեինք նրան: Մեր որոշումը կապված չէ Դիեգոյի վատ խաղի հետ և կարգապահական բնույթ չի կրում:
Ինձ, իհարկե, դուր չեկավ նրա վարքն «Արսենալ»-ի դեմ խաղում: Այն, ինչ Դիեգոն անում է, անթույլատրելի է, ինչի համար էլ պատժվեց Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:








































