ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է կազմակերպության նախկին փոխնախագահ Ջեք Ուորներին։ Ուորներն այլևս չի կարող որևէ տեսակի ֆուտբոլային գործունեություն ծավալել։ Նման որոշում է կայացրել ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը։
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները Ուորներին մեղադրում են փողերի լվացման ու տարատեսակ մեքենայությունների մեջ։ ՖԻՖԱ-ն ավելի վաղ աշխատանքից ազատել էր գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին, ով կասկածվում էր կոռուպցիայի մեջ։
Հիշեցնենք, որ ս․թ․ մայիսի վերջին կազմակերպության մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են ֆինանսական մեքենայություններ կատարելու համար։ Գործին միջամտել էր նույնիսկ FBI-ը։
Զեպ Բլատերի՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու հայտարարությունից հետո նույնպես հետաքննությունը շարունակվել է։








































