«Բետիս»-ի դեմ խաղում «Սպորտինգ»-ը հաշվի մեջ առաջ է անցել Հալիլովիչի շքեղ անցման ու փոխանցման շնորհիվ: 19-ամյա խորվաթ ֆուտբոլիստն արդեն գոլային երկրորդ փոխանցումն է կատարում նոր ակումբում:
Ճիշտ է, «Սպորտինգ»-ը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ «Բետիս»-ին զիջելով 1:2 հաշվով:
Հավելենք, որ Հալիլովիչը վարձավճարով «Բարսելոնա»-ից «Սպորտինգ» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:







































