Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, թե ինչու է Պոլ Պոգբան լքել անգլիական ակումբը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականին Թուրինի «Յուվենտուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
«Մեկ կամ երկու ֆուտբոլային գործակալներ կան, ում ատում եմ: Պոգբայի ներկայացուցիչ Մինո Ռայոլան նրանցից մեկն է: Նրա հետ մեր առաջին հանդիպումը ձախովեց. չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ:
Այդ պահից ամեն ինչ վերջացած էր, քանի որ Ռայոլան կարողացավ մտերմանալ Պոգբայի և նրա ընտանիքի հետ, ինչն, ի վերջո, Պոլի՝ «Յուվենտուս» տեղափոխության պատճառ դարձավ»,- Goal. com-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:







































