«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն իր կարծիքն է հայտնել այն գումարի վերաբերյալ, որը ակումբը վճարել է «Մոնակո»-ի հարձակվող Անտոնի Մարսիալի տրանսֆերի դիմաց:
«Կարմիր սատանաներ»-ը 50 մլն եվրո են վճարել ֆրանսիական ակումբին, ևս 30 մլն եվրո կվճարեն հավելավճարների տեսքով: Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացրած երկու խաղում ֆուտբոլիստը 3 գոլ է խփել:
«Մարսիալի տրանսֆերի դիմաց վճարված գումարն այլևս ծիծաղելի չի թվում: Երբ ես նոր էի եկել ակումբ, հույս էինք դնում բացառապես տոմսերի վաճառքի վրա: Անդերսոնի և Բրայան Մաքլերի տրանսֆերների դիմաց 1 մլն ֆունտ վճարեցինք, իսկ Մարկ Հյուզի՝ 1,8 մլն»,- Goal-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:







































