«Արսենալ»-ը պատրաստվում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի աստղերի իրավունքները: Լոնդոնյան ակումբը պատրաստվում է դիմել «Բարսելոնա»-ին` Դավիդ Վիլյայի, Ալեքսիս Սանչեսի և Վիկտոր Վալդեսի տրանսֆերները գնելու առաջարկով:
Բանակցային գործընթացը կհեշտացնի այն փաստը, որ Վիլյան և Սանչեսը տեղ չունեն Տիտո Վիլանովայի թիմի հիմնական կազմում, իսկ Վալդեսն ընդհանրապես հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը:
Հիշեցնենք, որ Վիլյայի և Վալդեսի պայմանագրերի ժամկետները լրանալու են 2014 թվականի ամռանը, իսկ Սանչեսի պայմանագիրը վավերական է մինչև 2015 թվականը:








































