Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը չի կարող օգնել իր թիմին Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Արսենալ»-ի դեմ խաղում:
25-ամյա անգլիացին վնասվածք է ստացել «Բորնմութ»-ի դեմ խաղում և մինչ այժմ ցավեր է զգում ոտքի հետին հատվածում:
Հաղորդվում է, որ Հենդերսոնի ապաքինման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ:







































