Sportmediaset-ը հայտնում է, որ իտալացի հայտնի կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է Ռուսաստան տեղափոխվել:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակ»-ը և «Լոկոմոտիվ»-ը: Պաշտոնական տեղեկություններ այդ կապակցությամբ չկան:
Ներկայումս Գատուզոն հանդես է գալիս Շվեյցարիայի «Սյոն» ակումբում, ուր տեղափոխվել է 2012 թվականին: Իր կարիերայի ամենամեծ հաջողությունները Ջենարոն գրանցել է «Միլան»-ում, իսկ Իտալիայի ընտրանու կազմում 2006 թվականին նա աշխարհի չեմպիոն է դարձել:








































