Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նկարահանվել է «Ինտեր»-ի երկրպագուներ Ֆրանչեսկոյի և Ալեսանդրայի համար նախատեսված հոլովակում, որում խոսել է իր՝ միլանյան թիմ հնարավոր վերադարձի մասին: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Նշենք, որ երկրպագուները տառապում են Դաունի սինդրոմով:
«Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք վերադառնալ «Ինտեր»: Եթե վերադառանամ, ապա կանեմ դա մեծ ուրախությամբ և ուժեղ հույզերով»,- հայտարարել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ ըստ իսպանական մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ պորտուգալացի մասնագետը և «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնություն են ձեռք բերել այն բանի շուրջ, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մարզիչը կլքի «արքայկան ակումբ»-ը:







































