Մոնրեալում շարունակվում է թենիսի Ռոջերսի գավաթ մրցաշարը:
Աշխարհի յոթերորդ ռակետ Ռաֆայել Նադալը և երկրորդ ռակետ Էնդի Մարեյը երկրորդ շրջանում հաղթանակներ տոնեցին և դուրս եկան երրորդ շրջան:
Նադալը 7:6 (7:4), 6:3 հաշվով հաղթեց ուկրաինացի Սերգեյ Ստախովսկուն, իսկ Մարեյը 6:4, 7:5 հաշվով հաղթեց Թոմի Ռոբրեդոյին՝ Իսպանիայից:
Երրորդ շրջանում իսպանացու մրցակիցը կլինի Ժիլ Սիմոնը, իսկ Էնդի Մարեյին կփորձի դուրս թողել մրցակցությունից լյուքսեմբուրգցի Ժիլ Մյուլերը: