Մյունխենի «Բավարիա»-ի եզրային հարձակվող Արյեն Ռոբենը միացել է թիմի մարզումներին, որը պատրաստվում է Գերմանիայի Սուպերգավաթի «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղին:
31-ամյա հոլանդացին, ով թիմի հետ չէր մեկնել Չինաստան՝ վնասվածքի պատճառով, պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ Ռոբենը Գեմանիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում կայացած «Բորուսիա»-ի հետ խաղում վնասվածք էր ստացել և մինչև մրցաշրջանի ավարտը դուրս էր եկել շարքից:








































