ՊՍԺ-ն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնության է հասել կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի հարցում: Այդ մասին հայտնում է L’Équipe-ը:
Տեղեկությունների համաձայն՝ գործարքի արժեքը 65 մլն եվրո կկազմի: Վաղը 27-ամյա կիսապաշտպանը բուժզննում կանցնի Նյու Յորքում, որտեղ այժմ հավաք է անցկացնում փարիզյան ակումբը:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում Դի Մարիան 32 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում, 4 գոլ է խփել և գոլային 10 փոխանցում կատարել:






































