«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը համամիտ է այն կարծիքի հետ, որ «Ֆորմուլա-1»-ի երկրպագուներն անտարբեր չեն իր նկատմամբ: Լյուիսին կամ դրական են վերաբերվում, կամ էլ՝ խիստ բացասական:
«Ինձ կամ սիրում են, կամ՝ ատում: Ցավոք, երբ ես սկսեցի հանդես գալ «Ֆորմուլա-1»-ում, երբեմն չէի գիտակցում, թե ինչ եմ խոսում:
Մի բան ասում էի, այլ բան մտածում, և մարդիկ միշտ չէ, որ ինձ ճիշտ էին ընկալում»,- ասել է Հեմիլթոնը «Գարդիան»-ին տված հարցազրույցում: