Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն, հնարավոր է, ստանձնի «Ռեդինգ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Reading Post-ը:
Իտալացու հետ պայմանագիր կկնքվի մինչև 2015 թվականը: Ֆինանսական առումով տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ «Ռեդինգ»-ի գլխավոր մարզիչը վերջերս հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ լուրեր կային, որ այս պաշտոնի համար հավանական թեկնածուներն են Պաոլո դի Կանիոն ու Դիկ Ադվոկատը:







































