ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերայում առաջին անգամ կարող է հանդես գալ անգլիական ակումբում: Շվեդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ շուտով ակումբը ձեռք կբերի հարձակվողի իրավունքներ, ինչն անակնկալ կլինի բոլորի համար:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Իբրահիմովիչի անունն ավելի շատ կապել են «Միլան»-ի հետ: «Ռոսսոներիներ»-ի ղեկավարները չեն թաքցրել, որ ցանկանում են վերադարձնել Իբրահիմովիչին, ով այս օրերին ՊՍԺ-ի կազմում նախամրցաշրջանային հավաք է անցկացնում ԱՄՆ-ում:






































