«Լիվերպուլ»-ը մոտ է «Ասթոն Վիլա»-ի հետ համաձայնությանը` բելգիացի հարձակվող Քրիստիան Բենտեկեի տրանսֆերի հարցում:
Մոտ ժամանակներս Բենտեկեն բուժզննում կանցնի մերսիսայդյան ակումբում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Տրանսֆերի արժեքը գնահատվում է 47 մլն եվրո: Այդ գումարը կազմում է Բենտեկեի գործող պայմանագրում նշված հրաժարագինը:
Բենտեկեն «Ասթոն Վիլա»-ի կազմում մասնակցել է 101 խաղ` խփելով 49 գոլ: Բելգիայի հավաքականի կազմում նա 21 խաղում 7 գոլ է խփել:








































