Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր զարմանքն է հայտնել՝ Ռոբին վան Պերսիի տրանսֆերի առթիվ: Ըստ նրա՝ հոլանդացու՝ «Ֆեներբահչե» տեղափոխությունը մեծ կորուստ է անգլիական Պրեմիեր լիգայի համար:
«Ես զարմացած եմ: Ինչպե՞ս կարելի է բաց թողնել Վան Պերսիի պես ֆուտբոլիստին: Սա մեծ կորուստ է ԱՊԼ-ի համար: Ես չգիտեմ, չեմ կարող ասել ո՞րն է Ռոբինի որոշման պատճառը, բայց սա մեծ վնաս է անգլիական ֆուտբոլին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:







































