Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հուսով է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը չի հեռանա ակումբից: Բենիտեսը նշել է , որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մեծ պրոֆեսիոնալ է:
«Սերխիոն հիանալի է աշխատում մարզումների ժամանակ: Մեծ բավականություն եմ ստանում` հետևելով նրա ամենօրյա աշխատանքին: Աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե Սերխիոն մնա «Ռեալ»-ում: Նա հզոր ֆուտբոլիստ է և մեծ պրոֆեսիոնալ:
Թիմիս ապագան կապված է Ռամոսի հետ: Նա առանցքային դերակատարություն ունի «արքայական ակումբ»-ում` իր վարպետության, աշխատասիրության և առաջատարի հագեբանության շնորհիվ»,- Marca-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:








































