Կիսապաշտպան Արտուրո Վիդալի` «Բավարիա» տեղափոխության շուրջ բանակցություների հաջող ավարտի դեպքում Թուրինի «Յուվնետուս»-ը պատրաստ կինի ստացված գումարի մի մասը հատկացնել «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերի ձեռքբերմանը:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է 15-20 մլն եվրո հատկացնել գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Դրաքսլերը լուրջ վնասվածք ուներ, ինչի պատճառով ընդամենը 15 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, 2 գոլ է խփել և գոլաին 1 փոխանցում կատարել:







































