Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է շրջանառվող բազմաթիվ լուրերին, որոնք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային կապում են «արքայական ակումբ»-ի հետ:
«Դե Խեան մեծագույն դարպասապահ է: Բայց նա բայց պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, որը մեր մեծ ընկերն է: Չեմ կարող քննարկել այլ ակումբների ֆուտբոլիստներին»,-Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք` «Ռեալ»-ից հեռացել է դարպասապահ Իկեր Կասիլյասը:








































