Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան և Կանանց թենիսի ասոցիացիան հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:
ATP-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում միակ փոփոխությունը Ռիչար Գասկեի՝ 9-րդ հորիզոնականում հայտնվելն է: Մինչ «Ուիմբլդոն-2015»-ը նա զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը:
Իսկ ահա WTA-ի վարկանիշային աղյուսակում մեծ փոփոխություններ են կատարվել: Մարիա Շարապովան շրջանցել է Սիմոնա Հալեպին և արդեն երկրորդն է, իսկ իսպանացի Գարբինյե Մուգուրուսան բարելավել է ցուցանիշը միանգամից 17 տեղով և հիմա հինգերորդն է: Աղյուսակը գլխավորում է Սերենա Ուիլյամսը: