Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարծում է, որ ՖԻՖԱ-ն պետք է ներողություն խնդրի իրենից:
«Մունդիալ-2014»-ի շրջանակներում կայացած Իտալիայի հավաքականի հետ խաղում Սուարեսը կծել էր մրցակցի պաշտպան Ջորջիո Կիելինիի ուսը: Դրանից հետո նա որակազրկվել է 4 ամսով:
«Միանգամից հասկացա, որ կոպիտ սխալ եմ գործել ու պետք է պաատասխան տամ արարքիս համար: Բայց ՖԻՖԱ-ի պատիժը շատ խիստ էր:
Իմանալով պատժի մասին` չկարողացա արցունքներս զսպել: ՖԻՖԱ-ն պետք է ներողություն խնդրի ինձնից, ինչպես ես ներողություն խնդրեցի իմ արարքից հետո»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































